Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. նրանք երկուսն են
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այսինքն՝ փաստացի խմբակցության «հեղինակությամբ»:
Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, եւ Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվ է հարցազրույցներ տալիս:
Ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ որոշման նախագծում փաստացի նույնացված են ՍԴ անդամ եւ դատավոր եզրույթները: Ստացվում է, որ բոլորը, այդ թվում՝ այդ հասկացությունները տարանջատելու գաղափարի հեղինակ Վահե Գրիգորյանը, հասկացել են, որ այդ եզրույթների հետ կապված «բառախաղերը» որեւէ իրավական հիմք չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս