Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչեւ Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Իհարկե, մի քանի հազ. գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել:
Նշենք, որ Մկրտչյանը Գյուղնախարարության ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետն է եղել դեռեւս 2011 թվականից: Հենց նա է, ԱԱԾ-ի պնդմամբ, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով «սերտիֆիկատի» առեւտուր արել հենց հեղափոխության օրերին` թիկունքում թերեւս ունենալով մորաքրոջ՝ դատախազ տղայի ամենազոր աջը: Բայց… ընկել է ԱԱԾ թակարդը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»: Սակայն դատախազի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել: Հավելենք, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է եւ գործն ուղարկել դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս