«Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ Ձեր հույսերը». Ոստիկանապետի պաշտոնակատարը՝ վարչապետին
Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր հույսերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանությունում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց վարչապետին վերջին 1,5 տարվա ընթացքում ոստիկանության նկատմամբ ունեցած հոգածության համար, ապա հավելեց. «Ցանկանում եմ պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր հույսերը եւ եթե հնարավոր է, մի փոքր մեջբերում. Երբ ես նշանակվեցի ոստիկանապետի առաջին տեղակալ, ես ասացի, որ իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել մասնակցել իմ բալիկների եւ բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը:
Կարծում եմ՝ ամեն ինչ անելու եմ, մեր կոլեկտիվի կարողությունների վրա չեմ կասկածում, որովհետեւ իրենք առողջ կորիզ ունեն: Ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են եւ այն լավը, որ ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասցնել տրամաբանական ավարտին, որ մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոխվող հոդվածներին համապատասխանող երկրում»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս