Մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը. մանրամասներ ՔՊ նիստից
«Փաստը» գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման մասին որոշ տեղեկություններ արդեն հրապարակվել են:
«Փաստ» թերթին այս հանդիպման հետ կապված հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը հիմնականում խոսել է ուժայինների հրաժարականների մասին, սակայն առանձնապես մանրամասներ չի ներկայացրել, ուղղակի հայտարարել է որ «այս փուլում ունենք նման օրակարգ, փակագծերը չեմ կարող բացել»։
Նիստի ընթացքում առանձին անդրադարձ է եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, վարչապետն ասել է, որ մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը։
Նիստի վերջում նա հորդորել է ԱԺ-ում ավելի ակտիվ գործունեություն ծավալել, քանի որ «առաջիկայում թեմաներն ավելի են ծանրանալու»։
Թերթի աղբյուրն ասել է նաև, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախատեսվում է անցկացնել ԱԺ ևս մի արտահերթ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կընդունվի և օրենքի ուժ կստանա արդեն առաջին ընթերցում անցած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս