ՀԱԿ-ը փորձում է կրկին խաղի մեջ մտնել
«Իրատես» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ամենից շատ օգտվեց ՀԱԿ-ը։ Քաղաքական թատերաբեմից հեռացած այս ուժը վերակենդանացավ ու Փաշինյանի իշխանությունում թելադրողի դեր ստանձնեց։
Մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը փորձում է կրկին խաղի մեջ մտնել ու, կանխազգալով առաջիկա զարգացումները, ակտիվ նախապատրաստությունների մեջ է։ Ավելին, շուտով այս քաղաքական ուժը սպասարկող լրատվամիջոցները եւս ակտիվանալու են, քաղաքական պայքարում նրանց համար սա ամենակարեւոր գործիքն է։ Օրերս տեղի ունեցած ՀԱԿ-ի փակ նիստը եւս վկայում է, որ քաղաքական նոր օրակարգի մեկնարկը տրված է։
Նույն տեղեկություններով, նրանք գուցե երբեմն հակադրվեն Փաշինյանին, սակայն իրականում կաջակցեն միմյանց։ Բացի այդ, ՀԱԿ-ն առանձին չի կարող ծանրակշիռ ներկայություն ունենալ քաղաքական դաշտում։ Մնում է, որ հոգեզավակն իր հետ քաղաքական վերջնական ոչնչացման չտանի հոգեւոր հորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս