«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «բունտին» մասնակցել է 115 դատապարտյալ. Մանրամասներ են հայտնի դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, եւ կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջադեպի հանդարտեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլեւ «օրենքով գողերին», որոնց ներգրավվածության շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է, սակայն ՔԿ լրատվականից հերքեցին լուրը»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս