Վլադիմիր Վարդանյանի առջեւ խնդիր են դրել. եթե կարողանա հասնել ՍԴ դատավորների հրաժարականին, նախարար կնշանակվի
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Վլադիմիր Վարդանյանը Նիկոլ Փաշինյանից հանձնարարություն է ստացել այնպես անել, որ ՍԴ դատավորները հրաժարական տան: Եվ եթե այս գործը նրան հաջողվի գլուխ բերել, Փաշինյանը Վարդանյանին Արդարադատության նախարարի պաշտոնն է խոստացել:
Համաձայն մամուլում եղած տեղեկությունների, Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնի հավակնորդների ցանկում է եւ Վարդանյանը, հասկանալով իր սա նախարար դառնալու իր միակ շանս է, արշավ է սկսել իր նախկին գործընկերների դեմ:
Թերթը գրել է, որ Վարդանյանը 2003 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում եւ հաճախակի ուղեկցել է Գագիկ Հարությունյանին արտասահմանյան այցերի ժամանակ: 2018թ.-ի ապրիլից մինչեւ պատգամավոր դառնալը, Հրայր Թովմասյանի օրոք, Վլադիմիր Վարդանյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը:
«ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Վարդանյանը կոնֆլիկտներ է ունեցել բոլոր դատավորների ու աշխատակազմի հետ, նույնիսկ իր համար տհաճ որոշ միջադեպեր են եղել Կիմ Բալայանի եւ Ֆելիքս Թոխյանի հետ: Ի վերջո, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, Վլադիմիր Վարդանյանը դարձավ պատգամավոր՝ հանգրվանելով «Իմ քայլ» խմբակցությունում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս