«Սատանան կրում է Պրադա» ֆիլմը կվերածվի մյուզիքլի. ներկայացման երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը
Մերիլ Սթրիփի և Էնն Հեթուեյի գլխավոր դերակատարմամբ «Սատանան կրում է Պրադա» (The Devil Wears Prada) ֆիլմը կարելի է վայելել երաժշտական ներկայացման տարբերակով, որը ֆիլմի սիրահարներին հասանելի կլինի 2020 թվականից, գրում է Daily Mail-ը:
2006 թվականին Դեյվիդ Ֆրենկելի կողմից Լորեն Վայզբերգերի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի մյուզիքլի պրեմիերան հաջորդ տարվա հուլիսին կկայանա Չիկագոյի Ջեյմս Մ.Նեդերլանդերի անվան թատրոնում, իսկ օգոստոսին կցուցադրվի Բրոդվեյում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս երեքշաբթի հայտնի է դարձել, որ մյուզիքլի երաժշտությունը գրելու է Էլթոն Ջոնը:
Ըստ հաղորդման՝ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու նոր ներկայացման դերասանները: Մյուզիքլի ռեժիսորն է «Թոնի» մրցանակի դափնեկիր Աննա Շապիրոն:
Ֆիլմը պատմում է նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիր Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) և նրա աշխատասեր, բայց միամիտ օգնական Անդրեայի (Էնն Հեթուեյ) մասին:
«Սատանան կրում է Պրադա»-ն «Օսկար»-ի է նոմինացվել տարբեր անվանակարգերում: Ֆիլմն առանձնանում է իր հիանալի սյուժեով և իհարկե՝ Մերիլ Սթրիփի անկրկնելի խաղով: Ֆիլմը հնարավորություն է տալիս ներհայացք նետելու նորաձևության աշխարհին, որը միշտ չէ, որ համապատասխանում է մեր պատկերացումներին:
![]()






















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը