Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից, բայց ոչ քաղաքականությունից
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է Հաայաստանի հանրապետական կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Aravot.am-ի հետ զրույցում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

















































