Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Իմքայլականներին հանգիստ չի տալիս Սահմանադրական դատարանը

Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը նպատակադրվել են կազմաքանդել Սահմանադրական դատարանը կամ գոնե այնտեղ տեղավորեն բացառապես իրենց կամակատարներին: Արդեն իսկ մի քանի անհաջող փորձ եղել է Սահմանադրական դատարանը գրավելու համար: Հիմա պատրաստվում է հերթականը:

Հենց այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ իմքայլական կարկառուն եւ անխոնջ գործիչները փորձելու են կյանքի կոչել ՍԴ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, իսկ եթե ավելի ճիշտ՝ Գագիկ Ջհանգիրյանի եւ տխրահռչակ ինքնահռչակ Վահե Գրիգորյանի գաղափարներն ի կատար ածելու համար:

Իմ քայլականները չեն էլ թաքէցնում, որ պատրաստվում են ՍԴ-ի վերաբերյալ ինչ-ինչ քայլեր իրականացնել: Չեն թաքցնում եւ հաստատում են այն պնդումները, որ ամեն ինչ անելու են ՍԴ-ն իրենցով անելու համար:

Ավելորդ է անգամ ասել, թե ինչ է լինելու երկրում, եթե հանկարծ իմքայլականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձեն գնալ ապօրինի եւ հակասահմանադրական ճանապարհներով: Իհարկե, իմքայլականները պնդում են, թե գործելու են օրենքի տարրին համապատասխան, բայց եթե գործեին, ապա քննարկման չէին դնի ոչ միայն ՍԴ որոշումները, այլ նաեւ հենց ՍԴ գործունեությունը:

Իմքայլական մի քանի պատգամավորներ արդեն իսկ խոստովանել են, որ իրենք ՍԴ-ն օրինական մարմին չեն համարում, իսկ թե ինչ է նշանակում այս հայտարարությունները, հայտնի են անգամ դպրոցական ցածր դասաքրանցի ուշիմ երեխաներին:

Հայտնի մուլտֆիլմի բացասական հերոս միստր Ֆիքսի նման իմքայլականներն անգամ ունեն քայլերի մի քանի տարբերակ, եւ հենց այսօր որոշելու են, թե որ ապօրինի ճանապրհն են ընտրելու Սահմանադրական դատարանի ամրոցը գրավելու համար:

Ծանր է իմքայլականների եւ Նիկոլ Փաշինյանի գործը: Նրանք մի ուղղությամբ շարժվում են Ամուլսարի, մյուս ուղղությամբ Սահմանադրական դատարանի, իսկ մեկ այլ ուղղությամբ արտաքին աշխարհի դեմ: Ո՞նց են այս ամենի տակից դուրս գալու, դժվար է ասել, բայց որ իրենց քայլերով ծանր հարված են հասցնում մեր պետականությանը՝ փաստ է:

«Մենք ունենք մշակած մեր քայլերի մի քանի տարբերակ, որը քննարկելու ենք խմբակցությունում: Կորոշենք համատեղ, թե ինչ ընթացքով ենք գնում»,- անկեղծացել է կարկառուն քաղաքական եւ պետական գործիչ Մակունցը: Դե իսկ մենք էլ հերթական անգամ արձանագրում ենք, որ Հայաստանը բախվել է ներքին լուրջ մարտահրավերների, որոնց չհաղթահարման դեպքում հետեւանքները գերծանր են լինելու:

Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ վստահ է, որ պետությունը, այդ թվում օրենքները հենց ինքն է, իսկ իմքայլականներն այսպես են մտածում՝ մենք ասում ենք պետություն եւ օրենք՝ հասկանում Նիկոլ Փաշինյան, ասում ենք Նիկոլ Փաշինյան՝ հասկանում պետություն եւ օրենք:

Ռոբերտ Քոչարյանին ամեն կերպ անազատության մեջ պահելու ցանկությունը իմքայլականներին գցել է անդունդը, բայց նրանք դեռ այդ մասին չգիտեն եւ նոր դավեր են նյութում պետականության, օրենքի եւ մեր երկրի անվտանգության դեմ: Իրենց բուն գործով զբաղվելու փոխարեն պատգամավորները մտորում են Սահմանադրական դատարանը գրավելու, Արցախն իրենցով անելու եւ ընդհանրապես՝ Հայաստանը Թուրքմենստանի վերածելու մասին:

Եւս մեկ անգամ շեշտենք, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի հարցով չի կարող զբաղվել: Մի արեք, մի փորձեք, խաղաղվեք եւ անցեք ձեզ հատկացված ճանապարհը: Մի ծանրացրեք առանց այն էլ ծանր ձեր վիճակը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am