Գիտնականներն ստեղծել են աշխարհի «ամենասև» նյութը
Գիտնականներին հաջողվել է ստեղծել «ամենասև» նյութը նախկինում հայտնի բոլոր տեսակի նյութերից: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ստեղծված նյութը մոտավորապես 10 անգամ ավելի մուգ է այն ամենից, ինչ հայտնի է մարդկությանը ներկա պահին:

Մասնագետները մտադրություն չեն ունեցել գերազանցելու լույսի կլանման ցուցանիշի նախորդ ռեկորդը, որը կազմում էր 99, 965 տոկոս: Հետազոտողները ցանկանում էին բարելավել ալյումինի ջերմային և էլեկտրական հատկությունները` դրա վրա էլեկտրոնային նանոխողովակներ աճելցնելու միջոցով: Հենց դրանց միջոցով էլ ստեղծվել է նախորդ ռեկորդակիրը՝ vantablack անվանումն ստացած «ամենամուգ նյութը»:
Գիտնականները քլորի իոններում պարունակվող աղերի օգնությամբ կարողացել են ալյումինի մակերեսից հեռացնել օքսիդի շերտը, որը խոչընդոտում էր էլեկտրական հոսանքի ներթափանցմանը: Մաքրված ալյումինի վրա նանոխողովակներ աճեցնելով՝ գիտնականներն ստացել են անսպասելի արդյունքը: Ստացված նյութը կլանում է իր վրա ընկնող լույսի 99, 995 տոկոսը՝ անկախ անկման անկյունից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ