Նորաստեղծ խորհուրդն ուրույն վեթինգի է ծառայելու
«Հրապարակ»-ը գրում է․
«Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։
«ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում եւ ԱԱԾ-ի քննչական մարմինները: Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի եւ նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն այդ հիբրիդ կառույցի ղեկավար են տեսնում Սասուն Խաչատրյանին, որի եղբայրը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, նախագծի մյուս հոգեւոր հայրն էլ սորոսական արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանն է, որը կիրառել է Ուկրաինայի եւ Մոլդովայի մոդելը, սակայն այդ երկրներում նշված կառույցը որեւէ հաջողություն չի գրանցել, եւ դատական վախճանով գործեր գրեթե չկան»,-տեղեկացրեց «Իմ քայլի» ոչ սորոսական թեւի ներկայացուցիչը:
Ասել է` ուրույն վեթթինգի՞ է ծառայելու այդ կառույցը: «Այո՛։ Հաշվի առեք նաեւ, որ նոր մոտեցումներով` փոխկապակցված անձանցից բացի, կարող է ուսումնասիրվել տվյալ պաշտոնյայի հարեւանի, ծանոթի, վարորդի «բարեվարքությունը» եւս, փաստաթղթեր պահանջել նրանցից»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս