Ո՞ւր է հեղափոխության ուսապարկը
«Հրապարակ»-ը գրում է․
«Երեքշաբթի, հայտարարությունների ժամին, ամբիոնին մոտեցած նախկին «լուսավորչական» Արման Բաբաջանյանի ուսից կախված էր նույնպիսի ուսապարկ, ինչպիսին կրում էր Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության ընթացքում։ Ապա հեղափոխությունից հետո տևական ժամանակ ուսապարկը կրում էր նրա անվտանգության աշխատակիցը՝ իր ուսին:
Չորեքշաբթի պառլամենտ` հարցուպատասխանի եկած Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին հարցրինք` ինչո՞ւ այլևս չեն կրում ուսապարկը։ «Մի անհանգստացեք, ուսապարկն ապահով տեղում է»: Արման Բաբաջանյանի մո՞տ՝ որպես «իրավահաջորդի»։ «Ոչ»,- շատ կտրուկ ասացին նրանք:
Ես՝ որպես Պողոս, խիստ անհանգստացած եմ` ո՞ւր է մեր հեղափոխության ուսապարկը։ «Նո քոմենթ»,- ասացին ու գնացին:
«Իմ քայլի» ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ երբ Արման Բաբաջանյանն ուսապարկով մոտեցավ ամբիոնին, Դուք ի՞նչ ապրումներ ունեցաք։ «Ոչ մի»: Տեսաք, չէ՞, ուսապարկով էր։ «Հա, աջ ուսին էր»: Անշուշտ, աջ ուսը ևս կարևոր նշանային համակարգ է․ խանդի զգացում չառաջացա՞վ։ «Ո՛չ»: Եզրակացություններ չարեցի՞ք։ «Ոչ»: Օգնե՞մ եզրահանգումների հարցում։ «Ոչ, ոչ… չեմ ուզում, շնորհակալ եմ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս