Թանկյանը ոչ թե գնել է բնակարան, ինչպես խոստացել էր, այլ զոքանչի տունն է անվանափոխում
«Փաստ» թերթը գրում է.
«Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել եւ ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել եւ բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում:
Սակայն մեր աղբյուրները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով:
Ի դեպ, դեռեւս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաստանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու:
Չգիտեմ՝ արե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս