Ներքնազգեստի ապրանքանիշի շնորհիվ Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում 2 մլն դոլար է վաստակել
Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հինգ րոպեի ընթացքում երկու մլն դոլար է աշխատել ներքնազգեստի սեփական ապրանքանիշի՝ Skims-ի արտադրանքի վաճառքի շնորհիվ, հայտնում է TMZ-ն։
Մեծ քանակով այցելուների հոսքի պատճառով կայքը որոշ ժամանակ դադարել է աշխատել, ինչը հանգեցրել է վաճառքի մեկնարկի հետաձգման մեկ ժամով։ Ավելի ուշ Քիմ Քարդաշյանն Instagram-ում հայտնել է դեբյուտային հավաքածուի գրեթե ամբողջական վաճառքի մասին։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ եւ հետաքրքրություն ցուցաբերել Skims Solutionwear-ի նկատմամբ։ Ես նման բանի չէի սպասում։ Եթե երեկ ձեզ չի հաջողվել գնել ձեզ դուր եկած իրն այն պատճառով, որ այն վաճառված է, կարող եք հանգիստ լինել. Skims-ի աշխատակիցներն արտաժամյա են աշխատում՝ պաշարները որքան հնարավոր է շուտ լրացնելու համար»,- գրել է աստղը։
Ըստ հրատարակության տվյալների՝ վաճառքի այս մակարդակը կարելի է ռեկորդային անվանել։ Օրինակ՝ Spanx ներքնազգեստի հաջողակ ապրանքանիշի տարեկան եկամուտը կազմել է չորս մլն դոլար, իսկ Քիմ Քարդաշյանն այդ գումարի կեսը կարողացել է աշխատել մի քանի րոպեի ընթացքում։


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը