Թանկ ապրանք՝ կարտոֆիլ. ի՞նչ կարժենա ձմռանը
«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Լոռու և Տավուշի մարզերում այս տարի գրանցվել է կարտոֆիլի բավականին ցածր բերք, գյուղացիները դժգոհում են, որ ձմռան շեմին դարձյալ կանգնելու են «կոտրած տաշտակի» առջև:
Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշում էին, որ շատերն անգամ իրենց ցանած սերմացուն չեն կարողացել հավաքել։
Ավելին՝ գյուղացիները նաև դժգոհել են, որ բերքն այնքան քիչ է, որ անգամ չեն ցանկանում մեխանիզմով կազմակերպել բերքահավաքի աշխատանքները, որպեսզի հավելյալ գումար չծախսեն, քանի որ առանց այն էլ ծախսված գումարները հազիվ թե «հանեն», էլ չենք խոսում եկամտի մասին։
Սա պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլ նաև նրանով, որ մարզերում մարդիկ չեն կարողացել նորմալ կազմակերպել ոռոգման աշխատանքները՝ ՋՕ-երի անգործության և թափթփված աշխատանքի պատճառով։
Թերթի տեղեկությունների համաձայն, վիճակը շատ վատ չէ, բայց առանձնապես լավ էլ չէ Գեղարքունիքի մարզում: Ըստ մասնագետների՝ սրա արդյունքում ձմռանը շուկայում կարտոֆիլը կարող է բավականին թանկ լինել:
Ընդհանրապես, կարծիք կա, որ գյուղմթերքը աշնան ու ձմռան ընթացքում կվաճառվի զգալի թանկ գնով՝ իր բոլոր հետևանքներով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս