Ինչո՞ւ են մարդիկ տարիքի հետ գիրանում
Մարդիկ տարիք հետ սկսում են ավելի հեշտ քաշ հավաքել ոչ թե այն պատճառով, որ նյութափոխանակությունն է դանդաղում, այլ որովհետեւ թուլանում է օրգանիզմի կարողությունը՝ դուրս բերելու ավելորդ ճարպը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։
Գոյություն ունեն տարածված մի քանի տեսություններ, որոնք բացատրում են տարիքի հետ ավելորդ քաշի հավաքման ֆենոմենը։ Համաձայն նման տեսություններից մեկի՝ մարդը տարիքի հետ սկսում է ավելի քիչ շարժվել, իսկ սպառվող կալորիաների քանակը մնում է անփոփոխ, ինչի պատճառով էլ նա գիրանում է։ Մյուս տեսության համաձայն՝ տարիքի հետ մարդու մոտ դանդաղում է մետաբոլիզմի արագությունը, ինչն իր հերթին հանգեցնում է քաշ հավաքելուն։
Այժմ Շվեդիայի եւ Ֆրանսիայի գիտնականներն առաջարկել են այդ ֆենոմենի իրենց բացատրությունը։ 23 տարվա ընթացքում 54 մեծահասակ մարդկանց դիտարկումները ցույց են տվել, որ ծերացմանը զուգընթաց՝ արագությունը, որով ճարպը հեռացվում է բջիջներից, նվազում է։ Հենց դա էլ բացատրում է ավելորդ քաշի ավելացումը։
Գիտնականները հույս ունեն, որ դրանց բացահայտումը կհանգեցնի նոր դեղամիջոցների կամ այսպես կոչված «պահուստային անվի» թերապիայի մեթոդների ստեղծմանը։ Հենց այդպես են անվանում որովայնի եւ կողերի ավելորդ քաշը, որն առաջանում է միջին եւ ավագ տարիքի մարդկանց մոտ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ