Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթեւացած շնչեց. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհը թեթեւացած շնչեց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել նրա հետ տարաձայնությունների պատճառով: Նա հայտնել էր, որ նախատեսում է հաջորդ շաբաթ հայտարարել, թե այդ պաշտոնում Բոլթոնին ով կփոխարինի: Բոլթոնն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդին ինքն է առաջարկել իր հրաժարականը:
«Մինչ աշխարհը, բացառությամբ խուճապահարների 2-3 խմբերի, թեթեւացած շնչում էր՝ կապված Սպիտակ տանը «Բ խմբի» կողմնակցին ազատելու հետ, (ԱՄՆ պետքարտուղար Մայք) Պոմպեոն եւ (ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն) Մնուչինը հայտարարել են Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա էսկալացիայի մասին»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Իրանի ԱԳ նախարարը:
«Բ խումբ» Զարիֆն անվանում է ԱՄՆ նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի եւ ԱՄԷ թագաժառանգ Մուհամմեդ բեն Զաիդ ալ Նահայանի «միավորումը»։
Բոլթոնի հրաժարականը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Հասան Ռոհանիի հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ բազմակի հայտարարությունների ֆոնին։
Այսպես՝ Պոմպեոն Բոլթոնի հրաժարականից հետո ասել է, որ Թրամփի եւ Ռոհանիի հանդիպումը ՄԱԿ ԳՎ շրջանակում հնարավոր է։


















































«Նա շատ մեծ սխալներ է թույլ տվել». Թրամփը խոսել է Բոլթոնի՝ պաշտոնից ազատման մասին
Բոլթոնին աշխատանքից ազատելով՝ Թրամփն Իրանի հետ հարցերը կլուծի իր ոճով
CNN-ը՝ Ջոն Բոլթոնի հեռանալու մասին
Բոլթոնը գնում է, Պուտինը կգա. հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում
Իրանը բացասաբար է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Ջոն Բոլթոնի նշանակմանը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...