Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՍԴ որոշումը ցանկությունների հուշագիր չէ, այլ պարտադիր է բոլորի համար. Արամ Օրբելյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման, դրա կատարման ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

–Պարոն Օրբելյան, Դատախազությունը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար բավարար հիմքեր չկան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Այդտեղ երկրորդ կարծիքի հիմք չենք տեսնում: Դատախազությունը ՍԴ որոշման տեքստից՝ պատճառաբանական մասից, ինչ-որ հատվածներ առանձնացնելով՝ փորձել էր ցույց տալ, որ իրենք գնահատել են և, ըստ էության, մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կարգավիճակից չբխող գործողությունների համար։ Այնինչ՝ տեքստը ուղղակիորեն նախատեսում է, որ օրենսդրության բացի պատճառով չկա ընթացակարգ կառուցակարգ, որի միջոցով Սահմանադրությանը համահունչ հնարավոր կլիներ գնահատել՝ արդյո՞ք գործողությունները բխել են կարգավիճակից, թե ոչ։ Որպեսզի հիմա չստացվի, որ ինչ-որ պարագրաֆների վրա մենք ենք հղում անում, որոշ պարագրաֆների վրա Դատախազությունն է հղում անում` ամենակարևորը եզրափակիչ մասն է։ Եզրափակիչ մասում ուղղակիորեն նախատեսել է, որ Քրեական դատավարության օրենսգրքում առկա բացը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին։ Դա այն կետն է, որը վերաբերում է կալանքին։ Այսինքն՝ ՍԴ-ն ուղղակիորեն նախատեսել է՝ անհատական դիմումի` Ռոբերտ Քոչարյանի դիմումի վրա, որ 27-րդ հոդվածով նախատեսված իրավունքները խախտվել են։ Հետևաբար՝ ասել, որ հիմքեր չկա, գտնում ենք, որ այս դեպքում, ինչպես կես կատակ, կես լուրջ ասում են՝ տպիչը մինչև վերջ չի տպել, ես, որպեսզի կատակ չանեմ, ըստ էության այստեղ խնդիր եմ տեսնում՝ լրջագույն։ Դատախազությունը, Սահմանադրությամբ օժտված լինելով նաև որոշակի գործառույթներով օրինականության ապահովման, ունի առաջնային պարտականություն՝ իր կողմից անել գործողություններ, որպեսզի այդ խախտումը վերացվի և կալանքը րոպե առաջ դադարեցվի։ Դրա փոխարեն փորձ է արվում տալ ինչ-որ մեկնաբանում, պարզաբանում, որ համապատասխանաբար հիմքեր չկան։

-Համենայն դեպս՝ դատախազության նման դիրքորոշման, արձագանքի պայմաններում ի՞նչ եք կարծում, դատաիրավական համակարգն այսօր պատրա՞ստ է քայլեր ձեռնարկել ՍԴ որոշումն ի կատար ածելու ուղղությամբ։

-ՍԴ որոշումը պարտադիր է բոլորի համար. պարտադիր է ՝ ՀՀ տարածքում՝ դատարանների, դատախազության, մասնավոր անձանց համար, այսինքն՝ ըստ էության համապարտադիր դատական ակտ է։ Դա ցանկությունների հուշագիր չէ, գիտական վերլուծություն չէ, դա դատական ակտ է, որով արձանագրվել է համապատասխան իրավունքի խախտում։ Այսինքն՝ օրենքի բացի հակասությունը Սահմանադրության հետ, այն օրենքի բացի, որը պետք է կիրառվի կամ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հիմա, եթե մենք դիտարկենք լրիվ աբստրակտ համատեքստում, այսինքն՝ մոռանանք մնացած ամեն ինչ և համատեքստից դուրս գայինք, աբստրակցիայի մեջ նայեինք, հայտարարությունը կարելի է դիտել դատավարական օպոնենտի հայտարարություն՝ մեկ բայց-ով։ Ինչպես նշեցի՝ Դատախազությունը Հայաստանում մաքուր դատավարական օպոնենտ չի, այն ունի նաև օրինականության ապահովման որոշակի գործառույթ եւ որոշակի մտահոգություններ առաջանում են։ Ամեն դեպքում դատական համակարգերի հետ կապված որոշակի լավատեսություն ունեմ։ Կարծում եմ, որ ՍԴ այս որոշումը դատարանը չի կարող չկատարել։ Բանավոր աշխատակազմից ունենք տեղեկատվություն, որ 12-ին պետք է քննվի, չնայած նորից մուտք ենք արել դիմումը՝ խնդրելով անհապաղ կատարել, որովհետև, ըստ էության, արդեն պարզ է, որ տեղի է ունենում անձի անձնական ազատության իրավունքի խախտում։

-Պարոն Օրբելյան, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց, մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ եք կարծում, նման պայմաններում դատավոր Աննա Դանիբեկյանը ի վիճակի կլինի՞ անաչառ և անկաշկանդ որոշում կայացնել։

-Մենք տեսնում ենք ճնշում դատարանների նկատմամբ։ Բոլորի մոտ, չգիտեմ ինչու, տպավորությունն այն է, որ ճնշումը դա դատավորին պետք է զանգեն, անհատապես վախեցնեն։ Նախ` սկսենք նրանից, որ դա ոնց որ թե տեղի է ունեցել և գաղտնալսումներն էլ են դեռևս այս պահին անհետևանք են մնացել։ Բայց այդ գաղտնալսումներից մեկ քայլ հետ գալով՝ տեսնում ենք, որ ճնշումներն ունեն տարբեր դրսևորումներ։ Սկսած՝ հանրային պարսավանքից, հանրային վիրավորանքներից՝ կառավարության, ԱԺ տարբեր պատգամավորների կողմից , ավարտված՝ բարեփոխումային փաթեթներով և ամենաապոգեյը հասավ դատարանների փակելու գործընթացը։ Դատարանը, իր վարույթում գտնվող գործով, որոշում է ընդունել, որ կարող է պատշաճ ապահովել Ռոբերտ Քոչարյանի պահվածքը անձնական երաշխավորության միջոցով, դրան գալիս է այնպիսի ռեակցիա, որ դատարանները փակենք, վիրահատական միջամտություն, որին հաջորդում է՝ կաբինետի խուզարկություն, նյութերը վերցնել, նյութերը չուղարկել Վերաքննիչից Առաջին ատյանի դատարան։ Այսինքն՝ պրոցես, որտեղ մենք տեսնում ենք ռեպրեսիվ գործընթացներ։ Դրանից հետո պնդել, որ Աննա Դանիբեկյանը անձամբ ճնշման տակ չի կամ ճնշման տակ է՝ սուտ կլինի։ Այստեղ ամենամեծ ռիսկն այն է, որ ունենանք ինքնացենզուրա։ Այսինքն՝ պետք չի դատավորներին ո՛չ զանգել, ո՛չ ասել, իրենք կիմանան՝ դատախազությունն ինչ-որ ասեց, կառավարությունն ինչ-որ ասաց, պատգամավորները ինչ-որ ասացին, նման որոշում է պետք՝ ժողովրդահաճո՝ ոչ միշտ ժողովրդահաճո՝ կառավարահաճո։ Այսինքն՝ սա շատ ռիսկային է։ Սա մարդու իրավունքների ապահովման տեսակետից ամենառիսկային կետերից մեկն է վերջին ժամանակների զարգացումների մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։