Առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է գարդասիլ պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրում. նոր զարգացումներ կլինեն
«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ գարդասիլ պատվաստանյութի շուրջ ընթացող զարգացումները, որոնք հանրության մեջ ստեղծել են հակասական տրամադրություններ, առաջիկայում նոր շարունակություն կունենան:
Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, հոկտեմբերին լրանում է ՀՀ-ում առկա պատվաստանյութի պիտանելիության ժամկետը, այնինչ մոտ 2000 չափաքանակ դեռևս չի սպառվել, քանի որ ծնողները հիմնականում հրաժարվում են իրենց երեխաներին տանել պատվաստման:
Ավելին, այս հարցի կապակցությամբ ժամանակին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու, թե իրականում ինչ քանակի մասին է խոսքը և ինչ գումարների: 40 օր անց ստացել էինք «զարմանահրաշ» պատասխան, որը ոչ մի հարցի չէր պատասխանում.
«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է և տարեկան ամփոփ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ»:
Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ վերոնշյալ հարցը հաջողությամբ «ջրելով»՝ առողջապահության նախարարությունում ներկայումս առաջնային է դրված այն հարցը, թե ինչպես կարգավորեն և էլ ավելի մասսայականացնեն պատվաստման գործընթացը, քանի որ գարդասիլի վերաբերյալ հանրության մեջ շարունակում են մնալ կասկածներ, որովհետև տարաբնույթ մասնագիտական կարծիքներ կան ու մինչ օրս հստակեցված չէ՝ ի վերջո, դրանով պատվաստվելը պարտադի՞ր է, ցանկալի՞, թե՞ լրիվ հակառակը:
Նշենք, որ առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է ևս 12000 չափաբաժին՝ հաջորդ տարի պատվաստում իրականացնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս