Tesla-ի վարորդին և ուղևորին ղեկին քնած են «բռնացրել» (տեսանյութ)
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Դակոտա Ռանդալը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Tesla մեքենան ընթանում, իսկ վարորդը գլուխը կախ քնած է։ Վարորդի կողքին նստած ուղևորը ևս քնած է երևում։
«Ես մի պահ նայեցի և տեսա՝ կարծես ինչ-որ մեկը քնած է ղեկին, հետո ինքս ինձ ասացի՝ դա հնարավոր չէ։ Հետո ես կրկին նայեցի և համոզվեցի՝ այս երիտասարդը գլուխը կախ քնած է»,- պատմել է նա ամերիկյան NBC10 Boston լրատվականին։
Ռանդալը պատմել է, որ մեքենան ընթացել է 90-95 կմ/ժ արագությամբ, և նա ջանացել է արթնացնել վարորդին, սակայն չի հաջողվել։
Tesla ընկերության մամուլի խոսնակը հայտնել է, որ մեքենայում վարորդի համար նախատեսված մոնիթորինգի համակարգն անընդհատ վարորդներին հիշեցնում է զգոն լինելու մասին և արգելում ինքնակառավարման համակարգի գործածումը, երբ նախազգուշացումներն անտեսվում են։
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից