Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս մնում է առկախված
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման հարցը դեռևս մնում է առկախված:
Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Երևանի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացվել էր աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին նախագիծ, սակայն բավական քննադատվեց և ավագանու մայիսի 8-ի նիստում այդ հարցը հանվեց օրակարգից: Եվ մայիսից հետո այս հարցով ընդամենը մեկ նիստ է եղել, որի ժամանակ քննարկվել են խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերը, սակայն առաջընթաց այս հարցում դեռևս առկա չէ:
Երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, որը նշեց, թե այս փուլում դեռևս նման ծրագրեր չունեն: «Այս պահին դա դեռ ամենապահանջված հարցը չէ քաղաքի: Ընդամենը քննարկվել են այդ առաջարկները, որոշ հարցերում կա կոնսենսուս, որոշ հարցերում՝ ոչ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս