Նախագահի անհետացման քառասունքը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 30-ից արձակուրդի մեջ է: Անցել է քառասուն օր: Չորս տասնօրյակ, եւ որեւէ մեկը չի հետաքրքրվում, թե որտեղ է նախագահը: Նախագահն ու պետությունը փոխադարձ մոռացել են իրար։ Երկիրը խառնված է իրար, հազար բան է կատարվում. նա չկա։ Ի՞նչ է եղել նախագահին, որտե՞ղ է նա, ինչո՞ւ չի վերադառնում Հայաստան: Հիվա՞նդ է, առող՞ջ է, առեւանգե՞լ են, փոշմանե՞լ է, որ նախագահ է, հո անձնական բիզնեսը վատ չի՞ գնում, էսպես մեզ թողեց գնա՞ց... Չիմանա՞նք ինչ է եղել։ Արդեն 40 օր։
Մի՞թե մենք իրոք այսքան անլուրջ երկիր ենք, որ նախագահը կարող է քառասուն օր արձակուրդում լինել, իսկ նրա մասին որեւէ մեկը չհիշի, նրա բացակայությունը ոչ ոք չնկատի:
Մի՞թե այդքան հարուստ երկիր ենք, որ կարող ենք մի առանձին ինստիտուտ պահել, մեր հաշվին վարձատրել, բայց նա լիակատար անգործության մեջ լինի:
Քառասուն օրում երկրում շատ բան է եղել, կարեւոր հարցեր են շոշափվել, գերկարեւոր խնդիրներ են բարձրացվել, իսկ նախագահը լռում է, խորը արձակուրդի մեջ է:
Մի երկու անգամ նրա անունից հեռագիր ու մաղթանքներ են տարածել, մի անգամ էլ խմոր էր գրտնակում։ Այդ դեպքում մտածենք, թե արդյո՞ք մեզ նման լիազորություններով նախագահ պետք է կամ ընդհանրապես այս պաշտոնը, այս ինստիտուտը մեզ պետք է, թե ոչ, հակառակ դեպքում իրոք այս ամենը շատ անլուրջ է: Ի վերջո, ցանկացած միջին որակի խոհարար շատ ավելի լավ կարող է գրտնակել ցանկացած միջին կարեւորության խմոր։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից