Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունն արտոնություն է ոչ թե հողագործին, այլ պետական ծառայողին
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված օրինագծերից մեկը առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող կարգավորման նպատակը բնակլիմայական աղետներից վնաս կրած գյուղացիական տնտեսությունների բեռը թեթևացնելն է: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով` կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
«Առաջարկվող փոփոխությունը կարդալիս առաջին հայացքից թվում է, թե գյուղացուն օգնում ենք: Բայց ավելի խորությամբ ուսումնասիրելիս պարզվում է, որ օգնում ենք, ոչ թե գյուղացուն, այլ պետական համակարգի աշխատողներին: Երկրորդ անգամ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Հույս ունեմ, որ պատգամավորները ականջալուր կլինեն մեր առարկություններին և օրենքը չեն ընդունի»,- ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս