Չեռնոբիլ են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ HBO-ի սերիալի պատճառով
2019-ին Չեռնոբիլի ԱԷԿ օտարման գոտի է այցելել 75 հազար մարդ։ «Այս տարի արդեն սահմանվել է նոր ռեկորդ՝ 74,67 հազար զբոսաշրջիկ 2019 թվականի 8 ամիսներին։ Միայն օգոստոսին գոտի է այցելել 14,4 հազար մարդ։ Տարեսկզբից այդ ցուցանիշն աճել է հինգ անգամ. դեռեւս հունվար-փետրվարին Չեռնոբիլյան գոտի է այցելել ամիսը միջինը 3 հազար զբոսաշրջիկ, բայց մարտից հոսքն սկսել է աճել»,- ասվում է Ուկրաինայի օտարման գոտու վարչության պետական ծառայության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Զբոսաշրջիկների համար օտարման գոտում 21 երթուղի են սահմանել, որոնց մեջ են 13 վերգետնյա, 5 ջրային եւ 3 օդային երթուղիներ։ Ավելի հաճախ Չեռնոբիլ այցելում են զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ ԱՄՆ-ից։
Նախապես պատվիրված էքսկուրսիաների թիվն աճել է ավելի քան 40 տոկոսով HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրումից հետո։ Հունիսին ժապավենը ամենառեյթինգայինն էր պատմության մեջ՝ առաջին տեղ IMDb ագրեգատորի վարկանիշում։
Ուկրաինան Չեռնոբիլը զբոսաշրջիկների համար բացել է 2011 թվականին։ Անցած տարի օտարման գոտի այցելել է 72 հազար օտարերկրացի զբոսաշրջիկ, 2017-ին՝ 50 հազար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը