Առանց կապտուկների անհնար է եղել․ Ջենիֆեր Լոպեսը ձողի վրա պար է ներկայացրել (տեսանյութ)
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է, թե ինչ է արժեցել «Մերկապարուհիներ» ֆիլմի նկարահանումները։ Ամերիկացի փոփ աստղը բողոքել է դժվարություններից, որոնք նա ստիպված է եղել հաղթահարել։
Երգչուհին ամեն ինչ արել է, որպեսզի մաքսիմալ ընկղմվի էրոտիկ պարուհու կերպարի մեջ։ Նա pole-dance-ի բազում դասեր է անցել։ Ջեյ Լոյի խոսքերով ՝աշխատանքը բարդ էր։ Բացի բարոյականից պահանջվել է նաև ֆիզիկական ուժ։
Ջենիֆերը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր վարպետությունը։ Կադրերում արտիստուհին ասես պրոֆեսիոնալ լինի։ Բացի անհարմար պահերից եղել են նաև կապտուկներ, որոնք նա ստացել է ձողի վրա պարելու ժամանակ։
«Կյանքն ավարտվում է ձեր հարմարավետության զոնայի վերջում․․․ Սա ամենաբարդ գործերից մեկն է եղել, որը ես երբևէ կատարել եմ։ Սակայն այդ ամենն արժեր»,- ընդգծել է կինոաստղը։
Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի աշխատանքը կարելի է գնահատել արդեն եկող շաբաթ։ Ըստ սյուժեի՝ էլիտար ակումբի պարուհիները ճգնաժամի պատճառով կորցրել են գումար և մտադիր են վրեժխնդիր լինել Ուոլ սթրիթի ֆինանսիստին։ Լոպեսը կերտել է հերոսուհիներից մեկին և հանդես է եկել որպես ֆիլմի պրոդյուսեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը