Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունը (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանիքն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարսանիքին հրավիրվել են ներկա իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Դրան հակառակ, հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները:
Խաչատուր Սուքիասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր իմ կյանքի ամենանշանակալի եւ սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:
Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ եւ քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն եւ առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը:
Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր եւ սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան եւ ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:
Շնորհակալ եմ ծանոթ եւ անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին եւ հարազատներին ջերմ խոսքերի եւ շնորհավորանքների համար»,-գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը