Գիտնականները նշել են մահացու վտանգավոր ոչ ալկոհոլային խմիչքները
Գիտնականների միջազգային խումբն ապացուցել է, որ կոլայի, լիմոնադի և նման ոչ ալկոհոլային խմիչքների կանոնավոր սպառումը մեծացնում է վաղաժամ մահվան և վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը, Известия-ի փոխանցմամբ՝ գրում է Die Welt-ը:
Աղբյուրը նշում է, որ նույնիսկ քաղցր գազավորման փոխարինումը շաքարազերծված տարբերակով չի բարելավում իրավիճակը:
Մասնագետները ուսումնասիրել են 10 երկրի 450 հազար մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը 50-ն է:
Գիտնականները նրանց առողջությանը հետևել են 16 տարի՝ անցկացնելով հարցումներ նրանց նախընտրելի ուտեստների, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ: Նաև տվյալներ են հավաքագրել գազավորված ըմպելիքների օգտագործման մասին:
Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի. նրանք, որոնք քաղցր ըմպելիք են ծմում ամսական մեկ բաժակից պակաս (250 մլ) և նրանք, որոնք խմում են առնվազն երկու բաժակ մեկ օրում:
«Ուսումնասիրության ընթացքում ոչ ալկոհոլային խմիչքներ օգտագործողների 11,5 տոկոսը մահացել է»,- նշում են գիտնականները:
Համեմատելով բոլոր ցուցանիշները՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ գազավորված ըմպելիքների սիրահարների շրջանում վաղ մահվան ռիսկը 17 տոկոսով ավելի է, քան մյուսներինը: Միաժամանակ, խմիչքներում շաքարի փոխարինիչի առկայությունը չի փոխել իրավիճակը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ