ՀՀ-ում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը գուցե հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում մեծ աղմուկ հանած կոկորդիլոսաբուծարանը հնարավոր է՝ չստեղծվի: Այն հնարավոր է՝ հիմնվի ոչ թե Արարատի մարզում, այլ Վրաստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Արմոն» ընկերությունը քաշքշուկների պատճառով պատրաստվում է ներդրումներ անել հարևան Վրաստանում:
Բացի այս, նկատենք, որ հայաստանցի բնապահպանները, որոնք զբաղվում են կենդանական աշխարհի խնդիրներով ընդհանրապես դեմ են, որ վայրի կենդանիները նման պայմաններում պահվեն, և նրանց օգտագործեն մթերք կամ կաշի ստանալու համար:
Այս խնդիրը ևս խոչընդոտում է ներդրողին: Պարզվում է՝ «Արմոն» ընկերությունը կոկորդիլոսաբուծարանի հիմնման աշխատանքների վերջին փուլին էր հասել, անգամ հողի հատկացման տենդերին է պատրաստվել մասնակցել, բայց հետո հրաժարվել է: «Մի փոքր էլ ոտքս կախ գցեմ, կսպասեմ, տեսնեմ՝ ինչ դիրքորոշում կհայտնի կառավարությունը Ամուլսարի հարցում, հետո կորոշեմ՝ գնալ Վրաստան, թե ոչ»,- նշեց ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս