Իշխանության ներսում առկա են ներքին թիմեր. «հատուկ» զրույցներ են ունեցել
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, այսօր էլ իշխանությունների քարոզչության թիվ մեկ պատասխանատուն վարչապետի աշխատակազմի (նախկինում՝ նախագահի աշխատակազմի) «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես իշխանության ներսում, այս կառույցում նույնպես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի եւ այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրը ընդհանուրից զատ նաեւ իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոցցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաեւ «լայքերը»։
Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշխատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդորելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուրսին համապատասխան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս