«Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել». НТВ-ի անդրադարձը Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը (տեսանյութ)
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։
Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում նշվում է, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։
Լուրերի հաղորդավարը նշում է, որ ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները ՍԴ որոշումը ծափողջույններով են դիմավորել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի ընթերցել է նախկին նախագահի պաշտպանների ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին:
Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս