«Սանիթեքի» 6 մեքենա մաքսային պահեստում է. ընկերության համասեփականատերերը գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն
«Հրապարակը» գրում է. «Քաղաքապետարանը և կառավարությունը, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում «Սանիթեքը», եթե իր միջոցներով վերսկսի գործունեությունը, այլևս չեն կարողանա թիրախավորել վերջինիս, որոշել են այս անգամ, բացի տևական ժամանակ կիրառվող ֆինանսական ճնշումներից, ընկերության նկատմամբ կիրառել նյութատեխնիկական սանկիցաներ:
«Սանիթեք» ընկերությանը պատկանող 6 աղբատար մեքենաներն այս պահին գտնվում են մաքսային պահեստում: Ըստ մեր աղբյուրների՝ «Սանիթեքում» ընկերության համասեփականատերերը խորհրդակցել են, և որոշել՝ սեփական միջոցներից գումարներ դնել, ինչպես նաև բանակցում են բանկի հետ՝ նոր վարկ ստանալու համար։ Գումար են հայթայթում, որ գործունեությունը վերսկսեն. հիմնականում խոսքը վառելիք ձեռք բերելու մասին է։
Փորձեցինք «Սանիթեքից» ճշտել նոր վարկի ու ներդրումների մասին ինֆորմացիան, ընկերության ներկայացուցիչը հաստատեց, որ փորձում են վերսկսել աշխատանքը, սեփականատերերն էլ գումար են ուզում ներդնել, սակայն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս