Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության մեքենա ներմուծող կազմակերպություններին 2020 թ. հունվարի 1-ից ազատել ԱԱՀ-ից
Կառավարությունն առաջարկում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Նախագիծը ներառված է Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում:
Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:
«Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը»,- ասվում է նախագծում:
Կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետևանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից