Թուրքիայում Էրդողանի գործունեությանը չի աջակցում հարցվածների 48,5%-ը. հարցում
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարմանն աջակցողների թիվը նվազել է մոտ 10%-ով՝ նախորդ տարվա օգոստոսին գրանցված 53,1%-ի փոխարեն այս օգոստոսին դառնալով 44%, տեղեկացնում է artigercek.com կայքը՝ MetroPOLL սոցիոլոգիական ընկերության տվյալներին հղումով:
Ըստ MetroPOLL ընկերության օգոստոս ամսվա տվյալների՝ հարցվածների 48,5%-ը չի աջակցում Էրդողանի գործունեությանը: Նախորդ տարվա օգոստոսին այդ ցուցանիշը 38,2% էր:

















































