Հնագետները հայտնաբերել են հարություն առնելուց հետո Քրիստոսի հայտնվելու ենթադրյալ վայրը
Ղուկասի Ավետարանում նշված է, որ հարություն առած Հիսուսն առաջին անգամ աշակերտներին երեւացել է Էմմաուս ճանապարհին՝ «Երուսաղեմից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայր: Sputnik-ը հայտնում է, որ ֆրանս-իսրայելական արշավախումբը հելլենական շրջանի ամրություն է հայտնաբերել, որը կարող է լինել այդ նույն Էմմաուսը: Կարծիք կա, որ այն կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում Սելեւկիդների պետության գեներալ Բաքհիդի կողմից: Այնուհետեւ ամրոցը օգտագործել են հռոմեացիները ընդհուպ մինչեւ մ.թ. 70 թվականին հրեաների պարտությունը:
Գիտնականները կարծում են, որ հենց Էմմաուսն են գտել, քանի որ սա Երուսաղեմից արեւմուտք միակ ամրությունն է, որը գոյություն է ունեցել եւ բարգավաճել Հիսուսի ժամանակներում: Հիմա այս վայրում է գտնվում Կիրյաթ-Իեարիմ բնակավայրը:

















































