Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արմեն Գևորգյան. Հայաստանի զարգացման հնարավորությունները

 

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է Հայաստանի զարգացման հնարավորություններին։ Արմեն Գևորգյանը պայմանականորեն առանձնացնում է երեք ուղղություն, որոնք, ըստ նրա, կարող են դառնալ պետության զարգացման հենասյունը, կարող են հնարավորինս մեծացնել Հայաստանի մրցակցային առավելությունները և այն հետաքրքիր դարձնել ներդրողների համար։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Մեր պետության զարգանալու ուղղությունների շուրջ ներքին դիսկուրսի օրակարգը շատ աղքատիկ է և, կարծում եմ, ինչ-որ չափով նաև՝ ոչ համարժեք։ Մենք պարզապես նույնականացնում ենք Հայաստանի հեռանկարային զարգացան խնդիրը ընթացիկ, թեկուզև՝ դրական ձեռքբերումների հետ։ Իրականում դրանք խիստ տարբեր բաներ են, և կա ինքներս մեզ ծուղակում դնելու վտանգ։ Պետությունները ձախողվում են նաև այն պատճառով, որ իրական զարգացման օրակարգը չեն կարողանում ձևակերպել և այն ստորադասում են կոնկրետ փուլի իշխանության խնդիրներին։

Առաջարկում եմ սկսել ավելի առարկայական քննարկում․ի՞նչ նոր նախագծեր կարելի է նախաձեռնել Հայաստանում, որոնք կարող են առաջընթացի լոկոմոտիվ դառնալ և ինտենսիվ տնտեսական աճ ապահովել։ Իսկ այդ աճը, իր հերթին, կնպաստի բնակչության բարեկեցության բարձրացմանը։

Բոլոր կառավարությունները ժամանակավոր են. իմ ասելիքը հենց այսօրվա և հենց այս կառավարության համար չէ, թեև որոշ ուղղություններ ժամանակային սահմանափակում ունեն։ Իմ ասելիքը, ըստ էության, ՀՀ որևէ փուլի հաջողված կառավարության զարգացման տեսլական է։

Պետության փուլերը և կառավարությունները

Ի՞նչ նոր նշանակալի նախագծեր կարող է կառավարությունն առաջարկել հասարակությանը, որոնք կասոցացվեն «Նիկոլ Փաշինյանի դարաշրջանի» հետ։ Հիշենք, որ երկրի նախկին ղեկավարների անվան հետ կապված են այնպիսի առանցքային նախագծեր, ինչպիսիք են Հյուսիսային պողոտան և Երևանի քաղաքաշինական զարգացումը, երկրաշարժի գոտու ինտենսիվ վերականգնումը, «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցումը, Երևանում և մարզերում նոր ճանապարհների և տրանսպորտային հանգույցների կառուցումը կամ ավարտը, Սելիմի լեռնանցքի՝ ստրատեգիական նշանակության ճանապարհի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, Թումոն, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Ծաղկաձորի զարգացումը, ամբողջ Հայաստանով մեկ մշակութային տասնյակ օջախների վերակառուցումը, նոր՝ Սլավոնական, Ֆրանսիական համալսարանների հիմնումը։ Սրանք վերաբերում են Քոչարյանի ժամանակներին։ Մատենադարանի նոր մասնաշենք, Դիլիջանի դպրոց, Տաթևի ծրագիր, բնակարան երիտասարդների համար, Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագիր, Սոթք-Քարվաճառ ստրատեգիական նշանակության ճանապարհի կառուցումը, Մարմարիկի ջրամբարի ավարտ, Վեդիի ջրամբարի ծրագրի մեկնարկ, Ջերմուկի զարգացում․ սրանք նշանավորում են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը։

Անկախության առաջին փուլի բեկումնային նախագծերը կապվում են երիտասարդ վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ՝ Լաչինի ստրատեգիական ճանապարհի կառուցում, ատոմակայանի վերաբացում, հողի սեփականաշնորհում, էներգետիկ ճգնաժամի մասնակի հաղթահարում, HSBC բանկի մուտք Հայաստան, Ամերիկյան համալսարանի բացումը և այլն։

1991-2018-ի այս բոլոր ձեռքբերումները դարձել են մեր առօրյա կյանքի անբաժան մասը, իսկ դրանցից մի քանիսը՝ մեր երկրի այցեքարտը։ Եվ ամենակարևորը՝ դրանք դարձել են հետագա զարգացումների հենքը։

Այսպիսով.

Ի՞նչը կարող է դառնալ այս պահից պետության զարգացման հենասյունը, ո՞ր ուղղությունները կարող են հնարավորինս մեծացնել մեր երկրի մրցակցային առավելությունները և այն հետաքրքիր դարձնել ներդրողների համար։ Պայմանականորեն առանձնացրել եմ 3 այդպիսի ուղղություն․

1-ին ուղղություն․ Հայաստանը՝ տարանցիկ երկիր

2-րդ ուղղություն․ Պատրաստված է Հայաստանում (“Made in Armenia”)

3-րդ ուղղություն․ Հայաստանը՝ հնարավորությունների երկիր

Կարծում եմ՝ այս ուղղությունների շրջանակներում կարող են իրականացվել նախագծերի հետևյալ խմբերը․

1. Համակարգաստեղծ նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծեր, որտեղ ներդրումների ու արդիականացման հարցերն արդեն ազգային անվտանգության և երկրի կայունության հարցեր են։

2. Զարգացման համար նոր հնարավորություններ ստեղծող կամ առկա հնարավորություններն էականորեն ընդլայնող նախագծեր։

3. Լոկալ կամ այլ կերպ ասած առանցքային նախագծեր՝ այցեքարտ դարձող ծրագրեր, որոնք իրենց շուրջը կարող են ձևավորել զարգացման նոր կլաստերներ, կամ լրացնել արդեն գոյություն ունեցողները։

Այս հրապարակմամբ կանդրադառնամ միայն այն նախագծերին, որոնք ունեն կամ կարող են ունենալ համապետական նշանակություն և չեն սահմանափակվում կոնկրետ բիզնեսի կամ համայնքի շահերով։

Այդ նախագծերը կարող են իրականացվել տարբեր ռեժիմներով․ մասնավոր ներդրումներ, պետական ներդրումներ, մասնավոր-պետական համագործակցություն։ Սակայն, միևնույն ժամանակ, բոլորը պետք է զգան, որ այդ նախագծերի հիմնական շարժիչ ուժը կառավարությունն է։ Ընդ որում՝ այդ շարժիչին պետք է բնորոշ լինեն համբերատարությունը, հետևողականությունն ու կայացված որոշումների՝ արդար լինելու վերաբերյալ վստահությունը։ Այն պետք է պատրաստ լինի բաց և անկեղծ երկխոսության, հատկապես, երբ ֆորմատը ենթադրում է մասնավոր-պետություն համագործակցություն, պետք է պատրաստ լինի դժվարությունների և համախմբման, երբ խոսքը վերաբերի բնակչության կամ նրա առանձին խմբերի հետ հարաբերություններին։

1-ին ուղղություն․ Հայաստանը՝ տարանցիկ երկիր

Զարգացման այս փուլում գլխավոր ձեռքբերումներից մեկը կարող է լինել Հայաստանի վերածումը տարանցիկ երկրի։ Այսպես կոչված Հյուսիս-հարավ կոմունիկացիոն միջանցքի մասը դառնալու պատմական հնարավորություն կա այսօր՝ հաշվի առնելով, որ այդ հայեցակարգն ինտենսիվորեն առաջ են մղում մեր հարևաններն ու ռազմավարական գործընկերները։ Այս համատեքստում կարելի է խոսել նաև իրանական գազը Հայաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցելու հնարավորության մասին։ Ժամանակին ընդդիմությունը սուր քննադատում էր այդ տարիների Հայաստանի իշխանություններին՝ այն բանի համար, որ նրանք չկարողացան հասնել խողովակի տարանցիկությանը։ Բայց հենց այդ նույն ժամանակներում լուծվեց հայ-իրանական համատեղ կարիքները բավարարելու նպատակով գազի մատակարարման հարցը, որն իր հերթին ստեղծել է անհրաժեշտ նախապայմանները, այդ թվում՝ տեխնիկական առումով, որպեսզի Հայաստանն ապագայում կարողանա դառնալ տարանցիկ երկիր։ Եվ այդ «ապագան» կարող է լինել այսօր։ Ի տարբերություն Իրան-Հայաստան երկաթգծի, այս նախագիծը կարող է իրականություն դառնալ, եթե ճիշտ աշխատանք կատարվի և օգտագործվի վստահության այն ներուժը, որն ունի նոր Հայաստանը ազդեցության տարբեր կենտրոններում, ինչի մասին այդքան թմբկահարում են իշխանությունները:

Պետք է շարունակել աշխատանքը Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ, կառուցել նոր էլեկտրահաղորդման գծեր և արդիականացնել գործողները, մաքսիմալ սինքրոնացնել մեր երկրների էներգետիկ համակարգերը, ապահովել այդ միջանցքով Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի արտահանումը տարածաշրջանի այլ երկրներ։

Վերադառնալ էլեկտրաէներգիա արտադրող գործող աղբյուրների արդիականացման և նորերի ստեղծման թեմային․ նոր ատոմակայան, Արաքսի վրա և Լոռիում Շնող գետի վրա ՀԷԿ-եր, արևային էներգետիկա։

Հայաստանի էլեկտրական ցանցերի էական արդիականացման նախագիծ․ այն պատրաստ էր, քննարկվել էր տարբեր մակարդակներում։ Այս նախագիծը ռազմավարական նշանակություն ուներ՝ հաշվի առնելով, թե ցանցը ինչ նշանակություն ունի երկրի և, մասնավորապես, տնտեսության զարգացման հարցում։

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրի զարգացման նոր փուլ՝ Երևան-Զվարթնոց-Էջմիածին ուղևորատար երկաթգծի կառուցմամբ։ Ծրագիրը նաև ենթադրում է օդանավակայանի շուրջը նոր հասարակական-արտադրական գոտու ստեղծում։ Այդպիսի ծրագիր կա, այն քննարկվել է, և վստահ եմ, որ հիմա էլ քննարկվում է։ Պետք է շատ օպերատիվ գնահատել այն և անցնել դրա իրականացմանը։

Օդանավակայանի համալիրի արդիականացումը կարևոր է նաև Հայաստանում ազգային ավիափոխադրող ունենալու քննարկումների առումով։ Գաղափարը նոր չէ և բազմաթիվ հակասություններ է պարունակում։ Եթե հաշվի չառնենք այս նախաձեռնության բոլոր ոչ ռացիոնալ կողմերը (հիմնականում դրանք էմոցիոնալ բնույթի են), արդյունքում կմնա այդպիսի ավիափոխադրողի՝ պետական ֆինանսական օժանդակության հարցը։ Այսինքն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա սեփական ավիափոխադրողը, պետք է պատրաստ լինի պետական բյուջեից սուբսիդավորել դրա գործունեությունը: Միաժամանակ հարկավոր է հստակ հաշվարկել այդ ծրագրի բոլոր հնարավոր օգուտները. օրինակ՝ տուրիստական հոսքերի էական ավելացում և այլն։ Բացի այդ, եկեք նայենք, թե ինչպես են զարգացնում այս ոլորտը այլ պետություններ։ Օրինակ՝ Վրաստանում կամ Ուզբեկստանում. ունենալով հանդերձ ազգային ավիափոխադրող՝ կառավարությունները քայլեր են անում սուբսիդավորելու համար նաև այլ նոր ավիափոխադրողների։ Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետև մենք կարող ենք շատ երկար քննարկել ազգային ավիափոխադրողի հարցը, բայց կան լուծումներ, քայլեր, որոնք կարող ենք անել հենց հիմա։

Մյուս հնարավորությունը կարող է դառնալ Եվրոպայից ուղևորներին ասիական երկրներ, օրինակ՝ Հնդկաստան, Չինաստան և հակառակ ուղղությամբ տարանցումների համար Հայաստանը տարածաշրջանային օդային հանգույցի վերածելու հեռանկարը։ Այս համատեքստում Երևանը կարելի է դիտարկել կարևոր հենակետ դարձնելու գաղափարը՝ նաև մի շարք արաբական ավիաընկերությունների կողմից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Միևնույն ժամանակ պետք է ակտիվորեն օգտագործել բաց երկնքի քաղաքականությունը, իսկ ԵՄ-ի հետ վերջնականապես ստորագրել ու վավերացնել օդային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Բացի այդ, շատ կարևոր է ավիացիոն վառելիքի օպտիմալ գնի հարցը:

Հաջորդ՝ չափազանց կարևոր ուղղությունը Քաջարանի թունելն է, Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը․ այս ամենը պետք է դիտվի Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու և Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում։ Բացի այդ այդպիսի ենթակառուցվածքային լուծումները կարող են խթանել ավտոմոբիլային փոխադրումները՝ Պարսից ծոցի և սևծովյան նավահանգիստների միջև։

2-րդ ուղղություն. «Պատրաստված է Հայաստանում»

Այս ուղղությունն ինտեգրալ-միավորող բնույթի է։ Սույն հրապարակման մեջ չեմ անդրադառնա հնարավոր կոնկրետ նախագծերին։ Սա ռազմավարական ուղղություն է՝ միտված Հայաստանից դեպի երրորդ երկրներ պատրաստի արտադրանքի արտահանումը խրախուսելուն և դրան աջակցելուն։ Մի շարք միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանը պետք է տարածաշրջանում և աշխարհում դիրքավորվի որպես երկիր, որն արտադրում է բարձրորակ և օգտագործման տեսանկյունից պահանջված արտադրանք։ «Պատրաստված է Հայաստանում» պիտակը պետք է ասոցացվի «որակյալ, օգտակար և անվտանգ» հասկացությունների հետ։ Դրա համար հարկավոր է միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ իրականացնել մի շարք ծրագրեր՝ հետևյալ ուղղություններով․

- Արտադրվող ապրանքների որակի և դրա հավաստագրման պետական վերահսկողության համակարգի արմատական բարեփոխում։ Հայաստանը պետք է դառնա ցանկացած տեսակի կեղծ ապրանքի արտադրությունից զերծ գոտի, հատկապես՝ խմիչքի և սննդի արտադրության ոլորտում։ Հայաստանում պետք է անառարկելիորեն հարգեն մտավոր սեփականության և հեղինակային իրավունքները, պատենտները և այլն։ Հայաստանում պետք է գործեն տարածաշրջանում փորձաքննությունների և ստուգման լավագույն լաբորատորիաներն ու կենտրոնները։ Հայաստանում արտադրված ապրանքը կարող է թանկ արժենալ, սակայն երրորդ երկրում գնորդը պետք է վստահ լինի, որ բարձր գին է վճարում որակի համար։ Պետությունը պետք է աջակցի գործող արտադրական հզորությունների արդիականացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը։

- Պետությունը պետք է ավարտին հասցնի երկրի անասնապահական հատվածի հաշվառման ծրագիրը և արդիականացնի անասնաբուժության ողջ համակարգը։

- Պետությունը, մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ, պետք է մեր արտադրանքն ավանդական շուկաներում գովազդելու և նոր շուկաներ որոնելու հատուկ արշավ նախաձեռնի։ Մեզ համար նոր շուկաներն են Ծոցի երկրները, Չինաստանը, աստիճանաբար նաև՝ ԵՄ-ը։ Այդ արշավը պետք է ներառի աշխատանքը ԶԼՄ-ների և սոցցանցերի հետ, այլ երկրների պետական մարմինների հետ բանակցությունները, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը, այդ թվում՝ պետության աջակցության շնորհիվ։

- Միասնական ազգային ապրանքանիշի կամ բրենդի ստեղծում․ նման աշխատանքներ սկսվել էին, սակայն անավարտ մնացին։

- Հայաստանից մեկ միասնական բրենդի ներքո ապրանքների արտահանման միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծում․ օրինակ՝ խմելու ջուրը, հյութերը, ջեմը, մրգերն ու բանջարեղենը, հատապտուղները, կարտադրվեն տարբեր ձեռնարկություններում, սակայն արտադրության միասնական ստանդարտներով ու սկզբունքով։ Սա կապահովի որակի և բնույթի առումով միանման արտադրանքի անհրաժեշտ քանակի առկայություն, ինչը Հայաստանում միշտ խնդիր է։

- Արտաքին սպառողների համար Հայաստանից արտադրանքի նոր տեսակների արտահանման խթանում․ գինի, տեքստիլ արտադրանք, կոշկեղեն, բնական կոսմետիկա, շինարարական նյութեր, հատկապես՝ երեսպատման քարեր։ Այս տեսանկյունից խրախուսել Հայաստանում լրացուցիչ ավելացված արժեքի ստեղծման շղթայի ձևավորումը․ Հայաստանում կենդանիների կաշվի և մորթու ընդունում և վերամշակում, բամբակի արտադրություն և վերամշակում, ապակե տարաների արտադրության նոր հզորությունների ստեղծում, հատկապես՝ սպիտակ ապակուց պատրաստված տարաների։

- Մենք կարող ենք համարձակորեն մտածել նաև Հայաստանից ռազմատեխնիկական բնույթի արտադրանքի արտահանման մասին։

- Նախաձեռնել քայլեր, որոնք թույլ կտան ընդարձակել որոշ ավանդական ապրանքների, օրինակ՝ գորգերի արտադրությունը և խրախուսել ապրանքների նոր տեսակների, օրինակ՝ նոր, բնական հայկական կոսմետիկայի արտադրանքը։ Հեռանկարային է համարվում օրգանիկ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդարձակումը։

- Նոր մեխանիզմներ ստեղծել Հայաստանում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ապահովագրության համար կամ այն ավելի ճկուն դարձնել։

- Հասկանալ Հայաստանում արտադրված ապրանքների առաջխաղացման գործում սփյուռքի հնարավորությունները․ օրինակ՝ այդ գործում հայկական ծագում ունեցող հայտնիների օգնությունը։ Ուժեղացնել այս ուղղությամբ մեր դիվանագիտական ու հյուպատոսական ծառայությունների աշխատանքը։

- 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագրով Հայաստանը պարտավորություն է վերցրել ԵՄ-ի օգնությամբ «կոնյակ» բառը փոխարինել «բրենդի»–ով։ Սա մեզ համար շատ դժվար և բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, թե Հայաստանի տնտեսության կառուցվածքում ինչպիսի տեղ է զբաղեցնում կոնյակի արտադրությունը։ Մենք այսօր արդեն պետք է աստիճանաբար սկսենք այս փոխակերպումը։

Բոլոր այս գաղափարները կարող են դառնալ կոնկրետ ծրագրեր, որոնք, բացի «Արտադրված է Հայաստանում» բրենդի հանրայնացումից, պետք է նաև ապահովեն նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսության նոր որակ, առկա արտադրությունների արդիականացում, մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների ոլորտում նոր մշակույթի ձևավորում և, ընդհանուր առմամբ, մեծացնեն մեր երկրի մրցակցային առավելությունները։

3-րդ ուղղություն. Հայաստանը՝ հնարավորությունների երկիր

Այս ուղղության ծրագրերը կարող են պոտենցիալ հետաքրքրություն առաջացնել մասնավոր ներդրողների շրջանում և իրական հիմք դառնալ պետություն-ներդրող-համայնք փոխշահավետ համագործակցության համար, կարևոր նշանակություն ունենալ կայուն, հարատև ու դիվերսիֆիկացված տնտեսական աճի տեսանկյունից։ Դրանք հետևյալն են․

- Սևանա լճի շուրջ առկա մաքրման համակարգերի արդիականացում և նորերի ստեղծում։ Վերջին տարիներին կառուցված է 3 մաքրման կայան, սակայն դրանք լուծում են կեղտաջրերի մեխանիկական մաքրման հարցը։ Հարկավոր է ավելացնել նոր կայանների թիվը, ներդնել կենսաբանական մակարդակում կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ և փաստացի անվտանգ դարձնել լճի էկոհամակարգը։

- Հայաստանում նոր ջրամբարների կառուցում՝ Արաքսի ավազանում ոռոգման ջրի անբավարարության ռիսկերին դիմակայելու և Սևանա լճի ջրային ռեսուրսներն առավելագույնս խնայելու նպատակով։ Նախորդ կառավարություններն իրականացրել են Վեդիի և Մարմարիկի ջրամբարների նախագծերը, սակայն կարելի է վերջնական որոշել նաև Ախուրյան գետի վրա Կապսի, Թուրքիայի սահմանին՝ Արաքս գետի վրա Սուրմալուի և Եղվարդի ջրամբարների հարցը։ Կան նաև մասշտաբներով ավելի փոքր ջրամբարների նախագծեր Արմավիրում և Արագածոտնում, որոնք թույլ կտան պահել գարնանային հեղեղումների ջրերը։

- Երևան քաղաքում տրանսպորտային պարկի և համակարգի արդիականացման ծրագիր։ Սա շատ կարևոր և էական նախագիծ է ոչ միայն մայրաքաղաքում հարմարավետ բնակվելու, այլև Երևանի՝ որպես տարածաշրջանում նոր տուրիստական հանգույցի գրավչության մեծացման տեսանկյունից։

- Երկրում տրանսպորտային ցանցի զարգացման և Դիլիջանի զարգացման համար նոր պայմաններ ձևավորելու նպատակով կարելի է դիտարկել Երևան-Դիլիջան երկաթգծի արդիականացման ծրագիրը՝ այն տեխնոլոգիաներով, որ կիրառվում են Չինաստանում։

- 015-ին ընդունվեց Դիլիջանում ներդրումների խրախուսման օրենքը։ Օրենքը ողջ թափով առայժմ չի աշխատում։ Դիլիջանում ներդրումները վերջին տարիներին չեն աճում, թեև կային քաղաքի համակարգային զարգացման մասշտաբային նախագծեր։ Այդ նախագծերը կարող էին դառնալ պետության և մասնավորի համագործակցության լավ օրինակներ։ Ի դեպ, այս օրենքի շրջանակներում առաջին որոշումը ընդունվել է 2018թ. մայիսի կառավարության նիստում, որը վարում էր արդեն Ն. Փաշինյանը։ Հիշեցնեմ, որ պատգամավոր Փաշինյանը օրենքի ընդունման սուր ընդդիմախոսներից էր։

- Արդյունաբերական բնույթի նոր մասշտաբային ծրագրերը կարող են երկրում փոխել տնտեսական և ներդրումային միջավայրը։ Ակնհայտ է, որ, օրինակ, բավականին բարդ կլինի (եթե նույնիսկ հնարավոր լինի) Հայաստանում քիմիական արդյունաբերության վերականգնումը (Նաիրիտ, Վանաձորի քիմիական համալիր)։ Սակայն հնարավոր է ստեղծել նոր, համակարգաստեղծ ձեռնարկություններ, որոնք կհենվեն ավելի իրատեսական հնարավորությունների վրա․ օրինակ՝ Հայաստանում պղնձի ձուլման գործարանի կառուցումը։ Ժամանակին քննարկվում էր հայ-իրանական նավթի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որը հնարավորություն կտար սեփական շուկան ապահովել նավթամթերքով և դրա մի մասը արտահանել Իրան, Վրաստան, Իրաք։

- Հայաստանը, հաշվի առնելով հարաբերությունների առանձնահատկությունը և Սիրիայում հայկական համայնքի առկայությունը, կարող է պատրաստել և իրականացնել այդ երկրում քաղաքացիական պատերազմից հետո վերականգնման ծրագրերին ուղղակի մասնակցության նախագիծ։ Դա ենթադրում է մասնակցություն թե՛ աշխատուժի, թե՛ մասնագետների, թե՛շինարարական նյութերի ու տեխնոլոգիաների տեսքով, և թե՛ սննդի ու թեթև արդյունաբերության արտադրանքի արտահանմամբ։

- Նոր, նորարարական ծրագրեր բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության ոլորտներում։ Հայաստանում անհրաժեշտ ձևով չզարգացավ Ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման նախագիծը։

- Հնարավոր է ՀՀ-ում ՏՏ մասնագետների և ծրագրավորողների համար ձևավորել այսպես կոչված «ազատ գոտի», ինչը կարող է պայմաններ ստեղծել հարևան երկրներից դեպի Հայաստան այդ մասնագետների ներհոսքի համար։

- Երևանում Կասկադի համալիրի շինարարության ավարտ։ Լավագույն գաղափարի, ճարտարապետական լուծման մրցույթի հայտարարում և իրականացում։ Նման ծրագրի շրջանակում Երևանի համար նոր հիշարժան վայր և այցեքարտ կարող է դառնալ վերափոխված և արդիականացված Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

- Երևանում Էրեբունի պատմական թանգարանի հիմքի վրա նոր և ժամանակակից թանգարանային համալիրի հիմնում։

- Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի իշխանությունները հատուկ և լուրջ ուշադրություն դարձնեն Գյումրու զարգացման հարցին։ Գյումրի-Անի առանցքը կարող է Հայաստանի հյուսիսում նոր, հետաքրքիր տուրիստական կլաստեր դառնալ, իսկ այդ տրամաբանության մեջ կարող է տեղավորվել նաև Գյումրու օդանավակայանի արդիականացումը։

- «Հայփոստ»–ի մասնավորեցում և դրա հիմքի վրա նոր, համակարգաստեղծ և բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծում, որը հնարավորություն կտա բնակչությանը տարբեր ուղղություններով ծառայություններ մատուցել՝ e-Canada-ի օրինակով։

- Երևանում Հաղթանակի զբոսայգու արդիականացում և արմատապես նոր տիպի հանգստյան գոտու ձևավորում։

- Առկա է Գորիսի շրջանի Խնձորեսկ համայնքում յուրահատուկ տուրիստական կլաստերի ստեղծման ծրագիր։ Ծրագիրը պատրաստ է, կա մասնավոր ներդրող, հարկավոր է օժանդակել և աջակցել։ Դրա իրագործմամբ կստանանք հետաքրքիր տուրիստական առանցք՝ Խնձորեսկ-Գորիս-Տաթև:

- Զբոսաշրջության զարգացման հետաքրքիր ծրագրեր կարող են իրականացվել Լոռիում։ Դրանցից մեկը նախատեսվում էր իրագործել Վանաձորում, մյուսը՝ Ախթալայում։ Այս ուղղությունը կարող է նաև Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային զբոսաշրջության յուրօրինակ ուղղություն դառնալ։

Ամփոփում

Ներկայացված ուղղություններն ու նախագծերը, իհարկե, չեն հավակնում սպառիչ լինել: Սրանք միայն մի մասն են այն հնարավոր՝ լոկոմոտիվ հանդիսացող նախագծերի, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքները հնարավոր է սկսել արդեն վաղը: Ակնհայտ է, որ մեր տնտեսության արդիականացման տեսանկյունից կարող են և պետք է լինեն այլ ուղղություններ ևս: Օրինակ՝ Հայաստանը՝ որպես թվային պետություն, ինչպես նաև Հայաստանը՝ տարածաշրջանային ժամանակակից կրթական հարթակ: Կարևորը՝ հեռանկարները նախանշելն է, դրանք մանրամասն մշակելը, նախագիծ դարձնելը և իրականացման համար բոլոր ռացիոնալ հնարավորությունների կոնսոլիդացումը: Ուրիշ ճանապարհ չկա։ Սա եթե ոչ այսօր, ապա մեկ ուրիշ օր անպայման արվելու է՝ մեկ ուրիշ կառավարության կողմից։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ