«Կեղծ լրատվամիջոցները վերջնականապես խելագարվել են». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները դարձել են երկրի գլխավոր թշնամին: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ շատ լրատվամիջոցներ չստուգված տեղեկություն են հրապարակում՝ առանց տեղեկատվության աղբյուրին հղում կատարելու:
«Կեղծ լրատվամիջոցները վերջնականապես խելագարվել են. նրանք վերցնում են լավ նորությունը և վերածում են այն վատի»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ամերիկյան լրագրությունը կանգնած է նոր «անդունդի» եզրին:

















































