Facebook-ը մտադիր է հրաժարվել Like-երի հաշվիչից
Facebook ընկերությունում դիտարկում են գործառույթի ներմուծման հնարավորությունը, որը կթաքցնի Like-երի թիվը նորությունների ժապավենում՝ գրառումների տակ։ Այս մասին հայտնում է TechCrunch պորտալը։
Նոր գործառույթի փորձարկումն անցկացվում է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար Facebook-ի հավելվածում, որտեղ օգտատերերին տեսանելի չէ, թե քանի մարդու է դուր եկել հրապարակումը, սակայն արձագանքողների ցուցակը հասանելի է։
Այդ կերպ սոցցանցի ղեկավարությունը ցանկանում է պաշտպանել օգտատերերին նախանձի դրսևորումներից և նվազեցնել ինքնագրաքննական ճնշումը։

















































