Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի. բազմաթիվ շինություններ ամբողջությամբ ավերվել են
Աբակոյի կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Այդ մասին հայտնել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը, հաղորդում է Interfax-ը:
«Մենք պատմական ողբերգություն ենք ապրում, որն ընդգրկել է Բահամյան կղզիների հյուսիսային մասը»,- ասել է Մինիսը լրագրողների հետ զրույցում:
Ըստ նրա՝ Աբակոյի կղզիներին «Դորիան» փոթորկի հասցրած վնասն «աննախադեպ է», բազմաթիվ շինություններ «ամբողջությամբ կամ մասնակի ավերված են»:
Մինիսը հավելել է, որ ներկայում իշխանությունների համար առաջնահերթություն է «որոնելը, փրկելը և վերականգնելը»:
Հիշեցնենք, որ «Դորիան» փոթորկի առաջին զոհը 7-ամյա Լաչինո Մկինտոշն է՝ Բահամյան կղզիներից: Նրա քույրն անհետ կորել է:

















































