«Դորիան» փոթորիկն ամերիկացի ապահովագրողների համար կարող է 25 մլրդ դոլար արժենալ
Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորիկն ամերիկացի ապահովագրողների համար կարող է 25 մլրդ դոլար արժենալ, հաղորդում է CNBC-ը՝ հղում անելով UBS-ին:
Հետազոտությունների պատմության ողջ ընթացքում մեծությամբ երկրորդ ատլանտյան «Դորիան» փոթորիկը, ըստ կանխատեսումների, օրվա ընթացքում կհասնի կղզեխումբ, ապա դանդաղ կշարժվի դեպի ԱՄՆ արեւելյան ափեր, որտեղ (Ֆլորիդա, Հարավային Կառոլինա եւ Ջորջիա) իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան միլիոն մարդու:
UBS-ի վերլուծաբանները թարմացրել են կանխատեսումները՝ նշելով, որ վնասը կարող է աճել, եւ մինչեւ 25 մլրդ դոլար արժենալ ապահովագրողների համար:
Ապահովագրողները բախվել էին ռեկորդային վճարումների հետ՝ ավելի քան 135 մլրդ դոլար, կապված 2017թ. փոթորիների, երկարաշարժերի, անտառային հրդեհների դեպքերի հետ:

















































