Հայտնի են դարձել Մոսկվա գետում հայ երիտասարդի մահվան հանգամանքները
Ռուսաստանի մայրաքաղաքի հարևանությամբ հոսող Մոսկվա գետում 25-ամյա Տարոն Բժոյանի մահվան հանգամանքներն են հայտնի դարձել։ РУСАРМИНФО-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան երիտասարդն ընկերների հետ զվարճացել է գետում։
Նրանք, մասնավորապես, լողացել են մոտորանավակներից ճոպաններով կապված տախտակների վրա։ Սակայն ինչ-որ պահի Բժոյանը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը։ Մինչ մոտոնավավակը կպտտվեր նրան ջրից հանելու համար, մեկ այլ մոտորանավակ անցել է այդ հատվածով ու վրաերթի ենթարկել երիտասարդին։
Վիրավոր երիտասարդին հանել են ջրից, սակայն մինչ բուժանձնակազմի տեղ հասնելը Բժոյանը մահացել է։
Ականատեսները պատմել են, որ երիտասարդին վրաերթի ենթարկող մոտորանավակը գերազանցել է արագությունը, իսկ դրա ղեկին եղել է անսթափ վարորդ։ Վերջինս պարզապես չի նկատել ջրում գտնվող Բժոյանին ու հարվածել է նրան։ Իսկ երբ զգացել է հարվածը, նավակով հասել է ափ ու հեռացել դեպքի վայրից։ Նրա որոնումները ընթացքի մեջ են։

















































