Մինչ 2024թ․ Ղազախստանի պետծառայողների թիվը 25%-ով կկրճատվի
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է մինչ 2024 թվականը պետական համակարգի և ազգային ընկերությունների աշխատակիցների թիվը կրճատել 25%-ով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Պետական ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է նրանց շարքերը համալրել երիրտասարդ պատրաստի կադրերով, միևնույն ժամանակ՝ սկսած 2020թ․-ից, մենք կանցնենք պետական աշխատողների աստիճանաբար կրճատմանը, իսկ միջոցներից խնայումները կուղղենք ավելի արդյունավետ աշխատակիցներին ֆինանսական օժանդակությանը»,- ասել է Տոկաևը Ղազախստանի ժողովրդին ուղղված խոսքում։
Նա հայտարարել է, որ մինչ 2024 թվականը քաղծառայողների և ազգային ընկերությունների աշխատակիցների թիվն անհրաժեշտ է կրճատել 25%-ով, այսինքն՝ մեկ քառորդի չափով:

















































