Ռուսական ավիափոխադրողները զգուշացրել են տոմսերի թանկացման մասին
Այս տարվա առաջին եռամսյակում ավիաընկերությունները կորցրել են մոտ 45 միլիարդ ռուբլի: 2019-ի տարեվերջին տոմսերը կթանկանան 10%-ով, ասել է ՌԴ Օդային տրանսպորտ օգտագործողների ասոցիացիայի տնօրենի տեղակալ Բորիս Շոկուրովը Известия-ին:
Նրա խոսքերով, երկրորդ եւ երրորդ եռամսյակներն ավիաընկերությունների համար եկամտաբեր են համարվում, իսկ առաջինը եւ չորրորդը՝ վնասաբեր:
-Բայց այս տարի դրական ֆինանսական արդյունքներ չենք սպասում, ասել է Շոկուրովը:
Top-News.am

















































