Ռուսաստանում փոփոխություններ են կատարվել զորակոչի կանոններում
Ռուսաստանում ուժի մեջ են մտել բանակի զորակոչի մասին օրենքում կատարված փոփոխությունները:
Նշվում է, որ այժմ զորակոչիկները կարող են հրաժարվել տարկետման իրավունքից: Դա մասնավորապես վերաբերում է առկա ուսուցման ուսանողներին, գիտական աստիճան ունեցողներին, ինչպես նաեւ ծառայության ժամանակ զոհվածների հարազատ եղբայրներին եւ որդիներին:
Այդ դեպքում պետք է դիմել զինկոմիսարիատ: Նոր փաստաթղթի համաձայն, ժամկետային զինծառայողները ժամկետից շուտ կարող են ազատ արձակվել երկրորդ երեխայի ծննդյան կամ ազատման համար այլ հիմքերի ի հայտ գալու դեպքում:
Ավելի վաղ հայտնվում էր, որ դեմոգրաֆիական ճգնաժամի պատճառով ՌԴ-ն կարող է խնդիրներ ունենալ զինված ուժերում զորակոչիկների հավաքագրման գործում:
Top-News.am

















































