Նեթանյահուն կոչ է արել բոյկոտի ենթարկել իսրայելական հեռուստաալիքը հակասեմական սերիալ ցուցադրելու համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել բոյկոտի ենթարկել իսրայելական հեռուստաալիքներից մեկը, որը հեռարձակում է «Մեր տղաները» նոր վավերագրական դրաման, որը եւ Նեթանյահուն համարել է հակասեմական, հաղորդում է Associated Press-ը:
Երկրի վարչապետի խոսքով՝ վերոնշյալ սերիալը զրպարտանք է Իսրայելի նկատմամբ միջազգային մակարդակում:
Հեռուստասերիալը, որը իսրայելցի եւ պաղեստինցի ռեժիսորների համագործակցության արդյունքն է, 2014 թվականի հունիսին Հորդանան հետի Արեւմտյան ափին երեք իսրայելցի դեռահասների առեւանգումից հետո տեղի ունեցած քաոսային իրադարձությունների դրամատիկ լուսաբանումն է: Այդ դեպքի հետեւանքով տեղի էին ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք հրահրել էին ռազմական բախումներ Գազայի հատվածում:
Վարչապետի հայտարարությունն առաջացրել է բուռն քննադատություններ:
Նախկինում Նեթանյահուն արդեն քննադատել էր «Քեշեթ» հեռուստաալիքը՝ մեղադրելով «դեմոկրատիայի վրա ահաբեկչական հարձակում գործելու» մեջ, քանի որ այդ լրատվականը հրապարակել էր կոռուպցիայի համար Նեթանյահուին առաջադրված մեղադրանքների մասին ոստիկանության հետաքննության նյութերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































