Օդորակիչը չորրորդ հարկից ընկել է անցորդի գլխին
Քոբուլեթում արտակարգ պատահար է գրանցվել: Բնակելի շենքի չորրորդ հարկի պատուհաններից մեկից օդորակիչն ընկել է անցորդի գլխին: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: Անցորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում ստացած վնասվածքներով: Նա նաև ուղեղի ցնցում է ստացել:
Կատարվածի պատճառները պարզելու համար քննություն է տարվում: Նախնական վարկածով՝ օդորակիչը պատուհանից ընկել է, երբ մասնագետը վերանորոգում էր այն:

















































