Մոսկվայում առաջիկա օրերին հնարավոր է չվերթներ հետաձգվեն
Մոսկվայում առաջիկա օրերին մառախուղը կարող է դառնալ ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ: Այս մասին RIA Novosti լրատվականին հայտնել էր “Фобос” եղանակային կանխատեսման աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
«Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին գիշերը և լուսաբացին՝ ժամը 3-6-ը, թանձր մառախուղ կլինի, տեսանելիությունը՝ մեկ կիլոմետրից պակաս: Այնպես որ, թռիչքները կարող է դարձյալ չեղարկվեն»,- ասել է Տիշկովեցը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ այսօր մառախուղի պատճառով հետաձգվել է 121, չեղարկվել՝ 9 չվերթ:

















































