Պոպուլիզմի փորձությունը. Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը
«Առավոտ» թերթը գրում է.
«Ի սկզբանե պարզ էր, որ Ամուլսարի խնդրի լուծումը կախված է միայն մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, եւ այդ որոշումը կլինի զուտ քաղաքական. փորձաքննություն, ՇՄԱԳ, «Էլարդ», կառավարվող ռիսկեր եւ այլն՝ դրանք այդ որոշման, այսպես ասենք, «դիզայնն» են: Սկզբից վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը, բայց այժմ, զգալով հայաստանցիների ակտիվ բացասական վերաբերմունքը, հակվում է «ոչ»-ի կողմը: Այդպիսով, միանշանակ է, որ նույն քաղաքական որոշման հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիանից» պահանջելու է եւս մեկ փորձաքննություն, եւ հարցը հետաձգվելու է մի քանի ամսով: Էջը դրանով փակվելու է, կրքերը ժամանակավորապես հանգստանալու են, հասարակությունը դարձյալ կկենտրոնանա նախկիններին պատժելու «հավերժ» թեմայի վրա: Ասեմ, որ ինքս ջատագովը չեմ այդպիսի բարձրության վրա, բնակավայրերին եւ հատկապես առողջարանին այդքան մոտիկ գտնվող բաց հանքի շահագործման: (Իհարկե, «աղետի» եւ «հայ ժողովրդի կործանման» մասին կանխատեսումները խիստ չափազանցված են, սակայն այդ հիստերիան լուրջ ազդեցություն է թողնում նաեւ մտածող մարդկանց վրա): Եթե կառավարությունը տարբերակ ունի «ցրելու» այդ խնդիրը, բնականաբար, պետք է այդպես էլ անի: Բայց մտավախությունս այն է, որ կառավարությունները հաշվում է ոչ թե ընդունվելիք որոշուման «պլյուսների» եւ «մինուսների» հաշվեկշիռը, այլ իր վարկանիշի միավորները, որոնք, բնականաբար, պակասելու են ոչ «ժողովրդահաճո» որոշում կայացնելու դեպքում: Եվ ինչո՞ւ միայն կառավարությունը: Գրեթե ոչ մի կուսակցություն չուզեցավ «միավորներ կորցնել» Ամուլսարի հարցում եւ հանդես գալ բանական փաստարկներով, տուրք չտալ հիստերիային ու պոպուլիզմին: Բացառություն էին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»: Գրեթե ոչ մի պատգամավոր չցանկացավ հաշվարկել հանքի շահագործման դրական եւ բացասական կողմերը: Բացառություն էին «տնտեսական բլոկի» պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը, Հայկ Գեւորգյանը: Չեմ ասում՝ նրանք ճիշտ են կամ սխալ: Ասածս այն է, որ ժողովրդավարության պայմաններում իշխանություններին «քլնգելու» համար խիզախություն պետք չի: Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը եւ դրա համար թուքումուր ուտելը: Հատկապես դա վերաբերում է մտավորականներին: Թող ինձ ներեն «ժողովրդական մարդիկ», բայց ինձ թվում է, մտավորականը պետք է մի քիչ սնոբ լինի:
…Չգիտեմ ինչու, հիշեցի այն ժամանակները, երբ ժողովուրդը շատ էր սիրում Տիգրան Կարապետովիչի «գեղջկական շոուները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...