Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադրի թվիթերյան էջն ու պայթյունի վերաբերյալ գրառում են կատարել
Ամերիկյան Twitter սոցկայքի հիմնադիր, գործադիր տնօրեն Ջեք Դորսիի թվիթերյան էջը, որն ունի ավելի քան 4 մլն հետևորդ, կոտրել են: Այս մասին հայտարարել է ընկերությունը` նշելով, որ փորձում են պարզել տեղի ունեցածը:
«Մեզ հայտնի է դարձել, որ կոտրել են Դորսիի թվիթերյան էջը: Պարզում ենք, թե ինչ է տեղի ունեցել»,- գրված է ընկերության հայտարարությունում:
Նշվում է, որ հաքերները Դորսիի թվիթերյան էջում տեղադրել են ռասիստական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև գրառում են կատարել պայթյունի վերաբերյալ: Չարագործների գրառումները հաջողվել է հեռացնել:

















































