Airbus 321-ը թռչունների հետ բախման հետեւանքով արտակարգ վայրէջք է կատարել
«Ուրալյան ավիաուղիներին» պատկանող Airbus 321-ը, որը Սանկտ-Պետերբուրգից թռիչք է իրականացրել դեպի Խուջանդ /Տաջիկստան/ իրականացրել է արտակարգ վայրէջք՝ թռչուններին բախվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ուրալի տրանսպորտային դատախազությունը։ Թռչունների երամի հետ օդանավի բախումը տեղի է ունեցել օդ բարձրանալիս՝ Պետերբուրգի օդանավակայանում։ Օդանավի մեջ եղել է 193 ուղեւոր, որից 22-ը երեխա, ինչպես նաեւ՝ անձնակազմի չորս անդամները։ Տրանսպորտային դատախազությունը սկսել է քննություն՝ միջադեպի մանրամասները պարզելու համար։

















































